Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Բոլոր մասնակիցները հայտնի են

Բոլոր մասնակիցները հայտնի են
22.11.2013 | 11:17

Հայտնի են դարձել 2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից հավաքականները, որոնք ընդհանուր թվով երեսուներկուսն են: Նրանցից տասներեքը ներկայացնում են Եվրոպա աշխարհամասը` Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Անգլիա, Իտալիա, Պորտուգալիա, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հորվաթիա, Ռուսաստան: Միացյալ ուժերով տասը պատվիրակ գործուղում է Ամերիկա աշխարհամասը` Բրազիլիա, Արգենտինա, Կոլումբիա, ՈՒրուգվայ, Չիլի, Էկվադոր, ԱՄՆ, Մեքսիկա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս: Հինգ ներկայացուցիչ ունի Աֆրիկան` Կոտ դ’Իվուար, Գանա, Ալժիր, Նիգերիա, Կամերուն: Ասիան ներկայացված է երեք հավաքականով` Ճապոնիա, Իրան, Հարավային Կորեա: Մյուս մայր ցամաքի միակ ներկայացուցիչն Ավստրալիայի ընտրանին է: Հիշեցնենք, որ մինչև այժմ աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը կրել են կա՛մ Հարավային Ամերիկա մայր ցամաքի, կա՛մ Եվրոպա աշխարհամասի ներկայացուցիչները: Աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի ընտրանին է, որը միաժամանակ նաև Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ